ԵՄ-ն կարող է ակտիվացնել ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին դրույթը

ԵՄ-ն կարող է ակտիվացնել ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին դրույթը
Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համար Եվրահանձնաժողովը կարող է ակտիվացնել 20 տարի առաջ ընդունված, բայց չօգտագործված դրույթը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին։ «Եթե դա անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք»,-մայիսի 16-ին հայտարարել է ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը բրյուսելյան գերատեսչությունում խորհրդակցությունից հետո, փոխանցում է DW-ն։

Այսպես կոչված «որոշման արգելափակման» միջոցով եվրոպական ընկերություններին կարող են արգելել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը։ Միաժամանակ, եվրոպական բիզնեսին կարող են փոխհատուցել պատժամիջոցների հետ կապված վնասը, հայտնում է dpa գործակալությունը։ Այս նորմի վերականգնման եւ Իրանի հետ գործարքից ԱՄՆ ելքի հետ կապված հարցերը կքննարկվեն մայիսի 16-ի երեկոյան Սոֆիայում կայանալիք ԵՄ գագաթաժողովում։

Այս օրենսդրական նորմը ընդունվել է 1996 թ․ Կուբայի, Իրանի եւ Լիբիայի դեմ սահմանված ամերկյան պատժամիջոցների հարցում առաջացած վեճի ֆոնին։ Սակայն, նորմը չի կիրառվել, քանի որ վեճը հաջողվել է լուծել։

Be the first to comment on "ԵՄ-ն կարող է ակտիվացնել ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանության մասին դրույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*