Չինաստանը պետք է ավելի շատ բան առաջարկի առեւտրային բանակցությունների ժամանակ․ Թրամփ

Չինաստանը պետք է ավելի շատ բան առաջարկի առեւտրային բանակցությունների ժամանակ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ չինական ZTE Corp ընկերության հետ ոչինչ չի եղել եւ Պեկինը Վաշինգթոնին պետք է ավելի շատ բան առաջարկի առեւտրային տարաձայնությունների կարգավորման համար։

«Չինական ZTE ընկերության հետ ոչինչ չի պատահել, բացի այն, որ այն խոշոր առեւտրային գործարքի մաս է կազմում։ Մենք դեռ չենք տեսել Չինաստանի պահանջները, բայց նրանք չպետք է չափազանց մեծ լինեն՝ հաշվի առնելով ԱՄՆ նախորդ վարչակազմի անհաջող բանակցությունները»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն քիչ բան կարող է առաջարկել, քանի որ առանց այդ էլ շատ բան են տվել այս տարիների ընթացքում, իսկ Չինաստանը պետք է ավելին առաջարկի։

Նախօրեին կոնգրեսականները մերժել են Թրամփի ծրագիրը ZTE-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը յոթ տարի ժամկետով արգելել էր ամերիկյան ընկերություններին վաճառել հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումներ մատակարարող առաջատար չինական ZTE Corp ընկերության արտադրանքները պատժամիջոցների խախտման պատճառով։

ԱՄՆ–ում սմարթֆոնների վաճառքով զբաղվող չինական այս ընկերությունը Տեխաս նահանգի դաշնային դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ պատժամիջոցների խախտման համար՝ անօրինական կերպով ամերիկյան ապրանքներ եւ տեխնոլոգիաներ մատակարարելով Իրանին։ Ընկերությունը վճարել է 890 մլն դոլարի չափով տուգանք։

Բացի այդ, Պենտագոնը արգելել էր այդ ընկերության արտադրանքի վաճառքը աշխարհի իր բազաներում։

Be the first to comment on "Չինաստանը պետք է ավելի շատ բան առաջարկի առեւտրային բանակցությունների ժամանակ․ Թրամփ"

Leave a comment

Your email address will not be published.


*