Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ չէ․ Գեւորգ Կոստանյան

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ չէ․ Գեւորգ Կոստանյան
Սուպերվարչապետ հասկացություն չկա՝ չկար ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե հիմա, երբ փոխվել է ՀՀ վարչապետը, ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կառավարության կառուցվածքի կարգում փոփոխություններ մտցնել եւ որեւէ կերպ սահմանափակել Նիկոլ Փաշինյանի լիազորությունները, Կոստանյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե ով է վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության համար ուղիղ պատասխանատվություն կրելը վարչապետի կողմից քաղաքական պատասխանատվություն ստանձնել է նշանակում: Դա նշանակում է, որ վարչապետը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում այդ երկու կառույցների համար: Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակի ստանձնել այդ պատասխանատվությունը, ես կողջունեմ»:

Նա հավաստիացրեց, որ ինքն անձամբ չի նախաձեռնի կառավարության կառուցվածքի կամ գործունեության կարգի վերաբերյալ որեւէ փոփոխություն, որովհետեւ այսօրվա օրենքով վարչապետը քաղաքական պատասխանատվությանս սուբյեկտ է:

«Վարչապետի լիազորությունները սահմանափակելը նպատակահարմար չեմ համարում, որովհետեւ երբ մենք քննարկում էինք կառավարության գործունեության կարգ ու կառուցվածքի օրենքը քննարկում էինք, ես սկզբունքը դրել էի նրա վրա, որ վարչապետը պետք է լինի քաղաքական պատասխանատու սուբյեկտ»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք ունենք քաղաքական պատասխանատվություն կրող վարչապետ:

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ չէ․ Գեւորգ Կոստանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*