Կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանի հարեւաններն են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանի հարեւաններն են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպայման ուղիղ եթերով ցույց է տալու կառավարական առանձնատունը, որտեղ տեղափոխվել է ապրելու կնոջ եւ երեխաների հետ։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում նշել է, թե ամուսինը մի քանի անգամ փորձել է, սակայն չի ստացվել ուղիղ եթերը։ «Նա մի քանի անգամ փորձել է, ժամը հարմար չի եղել, մութ է եղել, այնպես որ՝ ես կարծում եմ՝ դա շատ չի ուշանա»,- ասել է Աննա Հակոբյանը։

Նշենք, որ Փաշինյանների առանձնատան հարեւանությամբ բնակվում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքները։ «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, այսինքն՝ մեր հարեւաններն են Սերժ եւ Ռիտա Սարգսյանները, իսկ ձախ կողմում՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, թե դեռեւս հարեւաններին չի տեսել։

Be the first to comment on "Կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանի հարեւաններն են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*